ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. փակ են լինելու փողոցներ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. փակ են լինելու փողոցներ

  • 27-10-2021 17:17:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play