Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ


Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ

  • 28-10-2021 17:22:57   | Ղրղզստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է Bayraktar TB2 (Բայրաքթար) հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Ինտերֆաքսը։
 
«Մենք Bayraktar TB2 SIHA-ի մատակարարման արտահանման պայմանագիր ենք կնքել մեկ այլ երկրի հետ»,- գրել է թուրքական ընկերությունը Twitter-ում։
 
Զեկույցում ասվում է, որ այն պետությունների թիվը, ուր կարտահանվեն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, հասել է 13-ի։
 
Երկիրը, որի հետ կնքվել է պայմանագիրը, չի նշվում, մինչդեռ անցած շաբաթ Ղրղզստանի կառավարության ղեկավարի տեղակալ Կամչիբեկ Տաշիևը հայտարարեց Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր գնելու, իսկ Ռուսաստանից՝ «Орлан 10Е» հետախուզական անօդաչու սարքեր գնելու մտադրության մասին։
 
«Ներկայումս հանրապետական բյուջեից միջոցներ են հատկացվում Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գնման համար»,- ասել է Ղրղզստանի փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ ղրղզ զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում։
 
Ղրղզստանը կդառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին երկիրը, որը կգնի թուրքական անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական «Կանտ» ավիաբազան գտնվում է Ղրղզստանում։
 
Ադրբեջանն օգտագործել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը 2020 թվականի աշնանն իր կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։ Օրերս հաղորդվեց, որ Ուկրաինան Դոնբասի ուղությամբ կիրառել է թուրքական Բայրաքթար ԱԹՍ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Դոնբասի հետ շփումներում ստուգում են ԱԹՍ-ի կիրառման տեղեկությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play