Նկոլ Փաշինյանի անունով փողոց Իջեւան քաղաքում. ո՞վ է առաջարկի հեղինակը

Նկոլ Փաշինյանի անունով փողոց Իջեւան քաղաքում. ո՞վ է առաջարկի հեղինակը

  • 30-10-2021 21:07:31   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Իջեւան քաղաքի մեծահարուստներից մեկը, ով քաղաքի կենտրոնում բազում օբյեկտներ ունի, առաջարկել է Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցը վերանվանել Նիկոլ Փաշինյանի անունով։ Այդ փողոցում է գտնվում Նիկոլ Փաշինյանի հայրական տունը, ուր նա մեծացել է։ Այդ փողոցում է տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը, այն  նորոգել են Իջեւանի հարավային մուտքին անհայտ անձի կողմից արձանը գլխատելուց հետո: Իջեւանում ասում են, որ նույն մեծահարուստի փողերով է կատարվել գլխատված արձանի վերանորոգումը։ Դեռ հայտնի չէ, թե նշված փողոցի բնակիչները ինչպես են վերաբերում իրենց հայրենակից, անվանի երկրաբան, ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի փողոցը վերանվանելու  նախաձեռնությանը։
 
լրագրող
 
Նոյյան տապան   -   Հասարակություն