Ու՞մ է ձեռնտու է 3+3 ձևաչափը. դրա իրականացումը կարող է տապալել հենց միայն Վրաստանը


Ու՞մ է ձեռնտու է 3+3 ձևաչափը. դրա իրականացումը կարող է տապալել հենց միայն Վրաստանը

  • 02-11-2021 16:03:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Ու՞մ է ձեռնտու է, այպես կոչված, 3+3 ձևաչափը, դրանում ենթադրվող ներգրավվածություն ունենալիք պետությունների շահերը շատ համառոտ դիտարկելով։
 
Սա միանշանակ ձեռնտու է էրդողանական վարչախմբին, որովհետև դրա միջոցով այն փաստացիորեն պաշտոնապես ստանում է լծակ ներգրավվելու այդ թվում Հայաստանին առնչվող գործընթացներին։
 
Ձևաչափը առնվազն կարճաժամկետ կտրվածքով ձեռնտու է Ռուսաստանին Ադրբեջանի և հատկապես Վրաստանի վրա ազդեցության լրացուցիչ գործիքակազմ ստանալու համար։
 
Հարթակը լիովին ձեռնտու չէ Իրանին, որովհետև երեք ոչ հարավկովկասյան պետություններից այն միակն է, որը չունի որևէ ռազմական ներկայություն Հարավային Կովկասում, և 3+3 ձևաչափը շատ դեպքերոմ միայն ձևական առումով կարող է ապահովել իրանական շահերը կամ, ավելի ճիշտ, ստեղծել նման պատրանք։ Սակայն այն իրանական կողմից կարող է դիտարկվել ընդհանրապես չեղածից ավելի լավ տարբերակ։
 
Եթե ձևաչափը ձեռնտու է էրդողանական վարչախմբին, ապա Բաքվի բռնապետը դրա վերաբերյալ առարկություններ չի կարող ունենալ, չնայած ակնհայտ է, որ իրանական և ռուսական լրացուցիչ ներգրավվածությունը չի բխում նրա շահերից։
 
Վրաստանին ձևաչափը չի կարող ձեռնտու լինել՝ հաշվի առնելով այս պետության՝ արդեն իսկ անդառնալիության կետն անցած արևմտյան կողմնորոշումը, որը ենթադրում է մի կողմից Ռուաստանի ազդեցության հնարավոր թուլացում և Իրանի հետ հարաբերությունների խիստ չափավոր մակարդակ, իսկ մյուսից՝ թուրքական արդեն իսկ վտանգավոր չափերի հասած ներգրավվածության սանձում կամ նույնիսկ ԱՄՆ-ի համար Թուրքիային գոնե մասնակի փոխարինող այլընտրանքային դաշնակցի կարգավիճակ։
 
Հայաստանը որևէ դեպքում չպետք է համաձայն լինի ներգրավվել մի հարթակում, որտեղ մեր նկատմամբ լինելու է էրդողանական վարչախմբի գերակա ներկայություն։ Բացի այդ, կա մի շատ հասկանալի բանաձև՝ այն ինչ շահավետ է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին, առնվազն հակասում է մեր շահերին։
 
Ստացվում է, որ 3+3 թվացյալ պարզ բանաձևն ունի բավական մեծ խութեր, իսկ դրա իրականացումը, դիցուք, կարող է տապալել հենց միայն Վրաստանը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play