«Կասպերսկի» ընկերությունը գործընկերներին և հաճախորդներին կտրամադրի իր ԾԱ-ի բաղադրիչների տեխնիկական նկարագիրը


«Կասպերսկի» ընկերությունը գործընկերներին և հաճախորդներին կտրամադրի իր ԾԱ-ի բաղադրիչների տեխնիկական նկարագիրը

  • 04-11-2021 10:37:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի» ընկերության գործընկերներն ու հաճախորդները կարող են հարցումով ստանալ ընկերության մշակած ծրագրային ապահովման մեջ մտնող կողմնակի բաղադրիչների ցանկը (Software Bill of Materials, SBOM): Նման որոշումը նոր քայլ է դարձել ընկերության Տեղեկատվական թափանցիկության գլոբալ նախաձեռնության (Global Transparency Initiative) շրջանակներում:
 
«Կասպերսկի» ընկերությունը բացել է SBOM-ին հասանելիությունը, որպեսզի հաճախորդներին և գործընկերներին տրամադրի իր պրոդուկտների բաղադրիչների և մատակարարման շղթաներում ռիսկերի կառավարման անհրաժեշտ պրակտիկաների վերաբերյալ արդիական տեղեկատվություն: Սա նոր քայլ է թվային արտադրանքի անվտանգության վերաբերյալ հիմնական հանձնարարականների ներդրման ճանապարհին, որը «Կասպերսկի» ընկերությունը քննարկում է նաև ոլորտի գործընկերների հետ՝ կիբեռտարածքում պատասխանատու վարքի Ժնևյան երկխոսության շրջանակներում՝ գլոբալ նախաձեռնության, որը նախաձեռնել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը և իրականացնում է DiploFoundation ոչ առևտրային կազմակերպությունը։
 
«ԾԱ-ի հատկորոշմանը հասանելիություն տրամադրելու հայեցակարգը (SBOM) կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պաշտպանվել մատակարարման շղթաների վրա գրոհներից։ SBOM-ին հասանելիության բացումը ցույց է տալիս, որ վենդորը պատրաստ է օգնել հաճախորդներին կառուցել հուսալի թվային ենթակառուցվածք,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության պետական մարմինների հետ կապերի ուղղության ղեկավար Օլեգ Աբդուռաշիտովը։- Այս փաստաթղթերի և Թափանցիկության կենտրոններում տրամադրվող հնարավորությունների շնորհիվ մեր օգտատերերը կունենան անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես են մշակվում մեր լուծումները, ինչ է մտնում դրանց կազմի մեջ և ինչպես են դրանք աշխատում»:
 
SBOM-ի փաստաթղթերը հասանելի են «Կասպերսկի» ընկերության Թափանցիկության կենտրոններում, որոնք աշխատում են չորս երկրներում:
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play