ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմական և դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում. Վարդան Տողանյան

ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմական և դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում. Վարդան Տողանյան

  • 16-11-2021 17:51:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
 
«Օպերատիվ կապի միջոցով խորհրդակցություններ են անցկացվում՝ ռազմական, այլ գերատեսչությունների, դիվանագիտական խողովակներով»,- ասել է Տողանյանը:
 
Նա նաև հայտնել է, որ Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին՝ սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում օգնելու համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը