ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան հանդիպումը կկայանա. դրա համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Դուք ասացիք, որ այդ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն է,որ հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս: Ես կարող եմ հաստատել` նրա համար, որ կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ բոլորը, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն այդ հանդիպմանը: Ես վստահ եմ՝ նման հանդիպում կայանալու է»,- ասել է Լավրովը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: