Պետերբուրգում սպանված հայի դին բեռնախցիկով տեղափոխողներից 1-ը խոստովանել է՝ հանիբալիզմ ունի և նախկինում էլ է մարդ սպանել

Պետերբուրգում սպանված հայի դին բեռնախցիկով տեղափոխողներից 1-ը խոստովանել է՝ հանիբալիզմ ունի և նախկինում էլ է մարդ սպանել

  • 22-11-2021 11:53:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երեկ Սանկտ Պետերբուրգում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել.  ավտովթարի ժամանակ վթարված մեքենայի բացված բեռնախցիկից տղամարդու դի է ընկել՝ կոկորդը կտրած վիճակում: Ինչպես հետո պարզվել է, նա 50-ամյա տղամարդ է եղել, ազգությամբ հայ, երևանցի, որը բնակվելիս է եղել Պետերբուրգում և ունեցել է անվադողերի վաճառքի սեփական բիզնեսը:
 
Մեքենայի վարորդն ու ուղևորները  փախուստի են դիմել, սակայն մեկ օր անց  իրավապահները հասցրել են բռնել ու բերման ենթարկել:
 
Ռուսական ԶԼՄ-ները այսօր էլ ավելի սարսափելի մանրամասներ են հայտնել դեպքից: «Վեստի»-ն գրում է, որ տղամարդու սպանության կասկածանքով երեք ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ հեղինակ է ևս մեկ սպանության ու հանիբալիզմ ունի: 23-ամյա Եգոր Կ.-ն (ձերբակալվածը) քննիչներին հայտնել է, որ դանակահարել է տղամարդուն մեկ նպատակով՝ համտեսելու համար  նրա միսը։
 
Աղմուկի պատճառ դարձած վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը հինգի սահմաններում,  Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրում։
 
Mitsubishi Galant-ը արագությամբ մխրճվել է արգելապատնեշի մեջ, որից հետո երեք մարդ դուրս են եկել  մեքենայից և անհետացել մոտակա անտառում։ Դեպքի վայրում Ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են անհատ ձեռներեց Արկադի Ղազինյանի դին՝ բեռնախցիկից դուրս ընկած, ծեծված վիճակում, կտրված կոկորդով։
 
Նույն տեղում հայտնաբերված բահերը, պարկերն ու պարանները վկայել են այն մասին, որ հանցագործները  ծրագրել են դիակը թաղել ամայի վայրում, հնարավոր է՝ նույն մոտակա անտառում: 
 
Մեկ օր անց կասկածյալները բերման են ենթարկվել։ Մեքենայի վարորդը հայտնել է, որ տեղյակ չի եղել իրադարձություններից, սակայն 23-ամյա Եգոր Կ.-ն և 26-ամյա Յան Շ.-ն խոստովանել են սպանությունը՝ ասելով, որ հաշվեհարդարին նախորդել է խնջույք, վիճաբանություն և ծեծկռտուք Լաբորատորի պողոտայի ավտոտնակում։
 
23-ամյա կասկածյալի հարցաքննության ժամանակ գործն անսպասելի ընթացք է ստացել՝ նա անսպասելիորեն հայտարարել է, որ սա իր երկրորդ սպանությունն է, իսկ առաջինը կատարել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին։
 
Այդ օրերին Սանկտ Պետերբուրգի Վիբորգ թաղամասի այգում հայտնաբերվել էր 38-ամյա տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, կտրվածքներով, լեզուն կտրած վիճակում: Մինչ այսօր այդպես էլ հնարավոր չէր եղել դուրս գալ մարդասպանի հետքերով:
 
«Ես վաղուց էի ուզում մարդ սպանել, որ համտեսեմ: Բայց չէի համարձակվում դա անել, որովհետև դա սարսափելի էր: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին որոշեցի, վերցրեցի դանակը, ուսապարկը և գնացի Սոսնովկայի այգի, սպանեցի նրան: Երբ նա մահացավ, ես համտեսեցի արյունն ու միսը»,- նշել է իր խոստովանության մեջ երիտասարդը՝  ըստ ԶԼՄ-ների հրապարակումների:
 
Նրա խոսքով՝ կտրված լեզուն տանը եփել է, բայց համն իրեն դուր չի եկել։
 
Եգոր Կ.-ին այսօր այգում սպասում է քննչական փորձաքննություն, իսկ հետագայում՝ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։ Արձանագրությունից բխում է, որ նա չի զղջում իր արածի համար։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը