Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո «այսօր հայտարարություն չի նախատեսվում»


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո «այսօր հայտարարություն չի նախատեսվում»

  • 02-12-2021 12:49:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո այսօր չի նախատեսվում հայտարարություն, «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հավելելով՝ առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։
 
«Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», - մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի աշխատակազմից։
 
Այս պահին, սակայն, չի հստակեցվում հաջորդ հանդիպման օրն ու վայրը։
 
Աստղիկ Բեդեւյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը