Կներկայացվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագիծը
18-12-2021 11:26:23 | Հայաստան | Մշակույթ
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագծով։ Դեկտեմբերի 20-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան «Գայանե» բալետից, Սուսերով պարը «Գայանե» բալետից, Անդատինոն, «Ձոն ցնծությանը» և այլն։
Նվագախմբի հետ ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։
Հիշեցնենք, որ դեկտեմբերք 14-ից 20-ն անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Փառատոնը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։