Իրանը նախընթաց դիրքավորվում է Սյունիքի հետ կապված զարգացումներում


Իրանը նախընթաց դիրքավորվում է Սյունիքի հետ կապված զարգացումներում

  • 30-12-2021 16:04:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է
 
«Նախօրեին տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկը:
Թեհրանի նման քայլն արդեն առարկայորեն փաստում է Իրանի կողմից Սյունիքի մարզի համակողմանի կարևորման իրողությունը, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել։
 
Մյուս կողմից, նման որոշմամբ Իրանը փաստացի նախընթաց դիրքավորվում է նաև Սյունիքի հետ կապված տարածաշրջանային, անգամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ու  կարևորություն ունեցող գործընթացների համատեքստում, որոնք մեկնարկել են 44-օրյա պատերազմից հետո և, վստահաբար, նոր զարգացումներ են դրսևորելու արդեն 2022թ.»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play