Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար


Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար

  • 07-01-2022 11:46:21   | Հայաստան  |  Հասարակություն

 
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ 
 
Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 4-5, 6-9, 10-13, 14-18 տարեկան, ինչպես նաև մինչև 18 տարեկան հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաները։ 
 
Աշխատանքներն ընդունվում են մինչև 2022 թ. փետրվարի 1-ը:
 
Մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ և գրանցվել http://cairoibca.com կայքում։
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play