Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է


Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

  • 22-01-2022 21:14:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների  վարորդներին  խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության  ավտոճանապարհները բաց են:
 
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play