«Երգը վերքի սպեղանի». Փարիզաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի նոր անակնկալը հանդիստեսին


«Երգը վերքի սպեղանի». Փարիզաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի նոր անակնկալը հանդիստեսին

  • 04-02-2022 18:52:03   | Հայաստան  |  Մշակույթ



    Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան)  իր հանդիսատեսի համար կրկին հաճելի նորություն ունի. նա  ներկայացրել է «Հավերժական սեր» ստեղծագործության յուրովի մեկնաբանություն։ Բարրոյին բնորոշ նրբազգացություն և էներգետիկա կա կատարման մեջ։
Բարրոյի խոսքով` մեր  հոշոտված վիճակների դեպքում արվեստի մարդու համար սպեղանի է երգը` որպես դիմակայելու միջոց։
 
‭«Որպես օպերային երգիչ ցանկացա ֆրանսիական սիրո երգին մի տեսակ թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը,  ինչպես նաև ավելի լայն շրջանակներին,  ներկայացնել յուրովի մեկնաբանությամբ Մաեստրոներ Ազնավուր և Կառվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ դյութիչ էր երգի բառերին նոր շունչ տալ», - նշում է Բարրոն։
 
     Այս երկլեզու ստեղծագործությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Ադամ Բարրո երգչի բարձր նշաձողն իր կատարողական արվեստի և յուրահատուկ մոտեցման առումով։ Երգի վրայից թանգարանային փոշին հեռացնելով` Բարրոն հետաքրքիր թարգմանություն է իրականացրել և զգացել, որ հիանալի է հնչում.
 
Երդվեցինք մեկմեկու Հավերժական Սեր,
Ժամանակն այն ջնջեց ու
Օրեցօր խոցվում են մտքերս։
Որքան Սիրո խոստումներ
Խեղդվեցին մեր Սրտերում,
Համբույրի պահին
Հեկեկոցից մնացին չասված։
Բայց ոչինչ չի փոխվել
Որովհետև «ցտեսություն»-ը
Չի կարող լինել հրաժեշտ։
Խենթացած, հույսով,
Խնդրում եմ Աստծուն
Քեզ նորից տեսնելու,
Խոսելու, երդվելու համար։
 
Բարրոն նշում է, որ առաջիկայում  Ժան Պիեռ Մահեի հետ աշխատանքի արդյունքում կներկայացնի նաև հայերեն տարբերակը և այլ նոր երգեր, որոնց մասին մանրամասները կլինեն շուտով։
 
Ադամ Բարրոն, նույն ինքը Մուրադ Ամիրխանյանը, ֆրանսահայ համայնքի լուսաստղն է, որտեղ հայտնվում է սեր ու ջերմություն է փոխանցում, հույս ու հավատ ներշնչելով շրջապատին, իսկ նրա շրջապատը ձգվում է Ֆրանսիայից մինչև Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բելգիա և այլուր։
 
Դավիթ Գրիգորյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ