«Մեծ առեւտո՞ւր», թե՞ պատերազմի նախերգանք


«Մեծ առեւտո՞ւր», թե՞ պատերազմի նախերգանք

  • 19-02-2022 17:00:39   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Եթե խոսքը չլիներ գեոպոլիտիկայի մասին, կարող էր նմանվել կոմեդիայի։
 
Սկզբում արեւմտյան երկրները Կիեւից էվակուացրեցին իրենց դեսպաններին` նրանց տեղափոխելով Լվով։ Ու այս ամբողջ ընթացքում Մոսկվան հավաստիացնում էր, որ Ուկրաինա ներխուժելու նպատակ չունի։
Հիմա տեղերը փոխվել են։
 
Կիեւում ասում են` Դոնբասն ուժով վերադարձնելու ցանկություն չունեն, բայց տեղի ռուսամետ իշխանությունները մարդկանց էվակուացնում են Ռոստով։
 
Ու այս ամենի վերջաբանը կարող է դառնալ Զյուգանովի անոնսավորված Պուտինի «կարեւոր որոշումը»` Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին։
 
Նման որոշումն, ի դեպ, կարող է լինել «մեծ առեւտրի» մաս կամ դառնալ լայնամասշտաբ պատերազմի նախերգանք»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play