Այն երկրի առաջնորդը, ով չի կամենում կամ չի կարողանում կանխել պատերզմը ենթակա է մահապատժի
19-02-2022 21:17:21 | Հայաստան | Քաղաքական
ԱՌԱՋԱՐԿ -Ընդունել միջազգային օրենք
Այն երկրի առաջնորդը, ով չի կամենում կամ չի կարողանում կանխել պատերզմը ենթակա է մահապատժի:
Ճիշտ խիստ է, սակայն անհրաժեշտ է:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Միևնույն է, այդ երկրների առաջնորդներն իրենց բնական, աստվածատուր մահով մահկանացու չեն կնքելու: Ամենադիպուկ օրինակը Հիտլերի և Ստալինի մահերն են: Այս երկւսն էլ թեև իրար հետ պայմանագրեր էին կնքեկ, որ իրենց երկրներն իրար վրա չէին հարձակվելու, բայց երկուսն էլ իրենց մտքում իրար կործանելոււ ծրարգիր էին մշակել և իրականացրին՝ մեկը մյուսի վրա գցելով պատերազմ սկսելու մեղքը: Այդ պատերազմում հաղթող և պարտվող չեղավ, թեև այդ պատերազմից հետո Ստալինն արժանացավ գեներալիսիմումի զինվորական ամենաբարձր կոչման: Պատերազմի ավարտից հետո Ստալինը հայտարարեց, որ պատերազմում իր երկրի զոհերի թիվը եղել է 7 միլիոն, սակայն նրա մահից հետո, բացելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրի արխիվները, պարզվեց, որ զոհերի թիվը եղել է 41 միլիոն 789 հազար մարդ / այդ թվում և իմ հայրիկը/: Իսկ երբ մոնումենտից Ստալինի արձանը իջեցրին ներքև ռուս մի զինվոր էլ պատահական ցած ընկավ, մահացավ: Ստալինի զոհերի թիվը մեկով էլ ավելացավ, դարձավ 41 միլիոն 789 001:
Ուստի իմ այս առաջարկությամբ կանխվում են ոչ միայն պատերազմները, այլև երկրի առաջնորդ դառնալու համար
միջոցների միջև խտրականություն չդնող անձանց անհագ ցանկություններն ու ձգտումները:
ԱՌԱՋԱՐԿ
Քիչ առաջ համացանցից իմացա, որ Դոնեցկից մարդկանց տարհանում են: Առաջարկում եմ դրա փոխարեն Մոսկվայից և Կիևից տարհանել Պուտինին և Զելենսկուն, տանել դրանց գցել Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ մի կղզում, իրար հետ ինչքան կուզեն թող բանակցեն, ոչ մեկը չմոտենա նրանց, իսկ Բայդենի և Սի Ցիպինի նավերն էլ պտտվեն կղզու չորս բոլոր, չկարողանան մոտենալ կղզուն, միայն հեռվից նավերի շչակների ձայները լսվեն: