Վարչապետը ընդունեց իր մեղքը, Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան, դուք էլ կանգնեք և ասեք, որ խաբել եք ժողովրդին. Սամսոնյան


Վարչապետը ընդունեց իր մեղքը, Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան, դուք էլ կանգնեք և ասեք, որ խաբել եք ժողովրդին. Սամսոնյան

  • 13-04-2022 18:00:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է
 
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, որ հանրության և մեզ բոլորիս հետ անկեղծ չի եղել Արցախի հարցի և անվտանգությանը վերաբերող հարցերում: 
 
Վերջապես:
 
Նույնը ակնկալում եմ Հայաստանի մյուս ղեկավարներից` մասնավորապես Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Կանգնեք և ասեք, որ անկեղծ չեք եղել, խաբել եք ժողովրդին:
 
Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ նշում, որովհետև նա հրաժարական տվեց Արցախի հարցի լուծման սեփական հայեցակարգը առաջ մղելու անկարողությունից»:
 
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացում էր Կառավարության 2021 թվականի կատարողականը, որի ժամանակ անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցին և 44-օրյա պատերազմի դրվագներին:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play