Ռուսական օրակա՞րգ, թե՞...


Ռուսական օրակա՞րգ, թե՞...

  • 14-05-2022 16:11:09   | Վրաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Վրաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր է գործադրում` ուկրաինական հակամարտության մեջ երկրի ներքաշումը թույլ չտալու համար։ 
 
Սակայն իրադարձությունների զարգացումը Հարավային Օսեթիայում կարող են ի չիք դարձնել պաշտոնական Թբիլիսիի ջանքերը։
 
Ինքնահռչակ այդ հանրապետությունում հուլիսի 17-ին հանրաքվե է նշանակվել` Ռուսաստանին միանալու հարցով։
 
Արդյո՞ք դա Հարավային Օսեթիայի դեռևս գործող(նախագահական ընտրություններում պարտված) նախագահ Անատոլի Բիբլովի "ինքնագործունեությունն" է` ներքաղաքական համատեքստով, թե՞ ռուսական օրակարգ է։
 
Սա սկզբունքային հարց է, որի պատասխանը մեծապես ազդելու է Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն