Մոսկվայի վերջին հույսը Ուկրաինայում


Մոսկվայի վերջին հույսը Ուկրաինայում

  • 17-05-2022 08:57:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Ռուս դիկտատոր Պուտինը դեռ հույս ունի, որ իրեն թույլ կտան «փրկել դեմքը» Ուկրաինայի դեմ պատերազմում, ուստի նա մոբիլիզացրել է արտասահմանում գտնվող իր ագենտուրային՝ Կիևի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Նման կարծիք է հայտնել ռուս հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին, գրում է Segodnya-ն։
 
«Մայիսի 9-ից անմիջապես հետո աննախադեպ ինտենսիվությամբ սկսվեց Ռուսաստանի քարոզչական հարձակումն Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ։ Մակրոնից սկսած՝ բոլոր գործակալները, Կրեմլի բոլոր համախոհները մոբիլիզացվեցին։ Մակրոնը հայտարարեց, թե չպետք է նվաստացնել Ռուսաստանը, կամ՝ չպետք է առնետին անկյուն մղել, մենք պետք է Պուտինին հնարավորություն տանք փրկել դեմքը», ասել է Պիոնտկովսկին։
 
Նա նշել է, որ Մակրոնը փորձում է համոզել Արևմուտքին, որ Ուկրաինան պետք է պահպանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրան պարտադիր չէ հասնել ռազմական ճանապարհով։ «Կարելի է զինադադար կնքել, հետո դիվանագիտորեն երկար քննարկել և այլն։ Սա Մոսկվայի վերջին հույսն է»,- վստահ է Պիոնտկովսկին։
 
Ռուսական ճնշումն, ըստ նրա, ուղղված է նաև ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի հոսքի կրճատմանը։ «Կրեմլի համար շատ կարևոր է պահել Ուկրաինայի տարածքի գոնե մի մասը, ոչ թե «հաղթանակը» իր ժողովրդին «վաճառելու», այլ դեմքը փրկելու համար: Հենց այս ուղղությամբ առաջիկա ամիսներին կծավալվի Մոսկվայի դիվանագիտական ​​և քարոզչական հարձակումը»,- ամփոփել է Պիոնտկովսկին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play