Բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի


Բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի

  • 17-05-2022 14:19:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի, ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր 286 բերման ենթարկվածների մասին։
 
Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Նրանք պարբերաբար խմբերով փողոցներ են փակում։
 
Առավոտից իրավիճակը լարված էր, մասնավորապես, Կասկադի հատվածում, Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Նոր Նորքում։
 
Նոր Նորքում ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
 
Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին՝ տեղեկանալով, որ պատգամավոր է։

Գայանե Սարիբեկյան

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը