ԵՄ բոլոր երկրները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի հայտերին․ Բորել


ԵՄ բոլոր երկրները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի հայտերին․ Բորել

  • 17-05-2022 15:18:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews․ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վստահ է, որ ԵՄ բոլոր երկրները կաջակցեն Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին։
 
«Համոզված եմ, որ ԵՄ խորհուրդն ամենաուժեղ աջակցությունը կտրամադրի Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ մտնելու համար։ ԵՄ խորհրդի կողմից կա ուժեղ միասնական աջակցություն այս երկրների անդամակցության հարցում»,- Բրյուսելում կայացած ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանն ասել է Բորելը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը