Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ


Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

  • 27-05-2022 17:00:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 27-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծեցին քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
 
Խորհրդակցությունների ավարտին Իրենա Դիմիտրովային ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Զրուցակիցներն անդրադարձան հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։ Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի  աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
 
Նույն օրը բուլղարական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play