Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը


Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

  • 28-05-2022 20:53:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Մայիսի  29-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play