ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

  • 08-06-2022 18:17:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
Նշենք, որ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից, որտեղ առավոտյան հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։
 
Նախատեսվում է, որ հունիսի 9-ին տեղի կունենան Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, բացի այդ՝ հանդիպումներ տեղի կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ հունիսի 1-ին նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն