Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը
21-06-2022 10:12:02 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
1)«Արմավիրի Ռ.Եղոյանի անվ. թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ
2)«Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ
3)«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ
4)«Վարդանանք կրթահամալիր» ՍՊԸ
5)«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ
6)«Էդիթ Պրինտ» ՍՊԸ
7)«Կրթության բնագավառում օժանդակ գործունեություն» կազմակերպություն
8)«Աշտարակի Ն. Սիսակյանի անվ. թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ
9)«Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոց» ՊՈԱԿ