Արցախցի սամբիստները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել


Արցախցի սամբիստները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

  • 24-06-2022 20:10:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 16-24-ը Ղազախստանի Աթիրաու քաղաքում տեղի է ունեցել պատանիների սամբոյի միջազգային հուշամրցաշար, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության սամբոյի հավաքական թիմը։
 
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Սպորտի վարչությունից:
 
Տեղեկատվության համաձայն՝ հուշամրցաշարին մասնակցել են վեց պետությունների 200-ից ավելի մարզիկներ։ Արցախի թիմը ներկայացնում էին սամբիստներ Դավիթ Սարգսյանը, Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը: Մինչ հուշամրցաշարը՝ արցախցի մարզիկները մասնակցել են եռօրյա ուսումնական հավաքներին։ Նրանցից Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր և Ալեքս Բալայանները համառ ու մտածված պայքարի շնորհիվ կարողացան գրավել մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի թիմը ներկայացրել է միջազգային կարգի մրցավար, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը