ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին


ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին

  • 27-06-2022 11:56:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով  մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-ից 30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։ 
 
Համաժողովին  ներկա են լինելու  Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։ 
 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play