Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ)


Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ)

  • 27-06-2022 20:33:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են:
 
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play