Պուտինի ու Էրդողանի դեմքերը ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո․ Սա արդեն վերջն է


Պուտինի ու Էրդողանի դեմքերը ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո․ Սա արդեն վերջն է

  • 02-07-2022 13:52:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Թուրքիան Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովին համաձայնություն տվեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը, նրանց հետ հուշագիր ստորագրելով։ Թուրքիան ինչ որ պահանջներ էր առաջ քաշել, որոնք, ըստ Էրդողանի, բավարարվել են։ Հասկանալի էր, որ խնդիրն «ահաբեկիչներին արտահանձնելու» այդ պահանջները չէին, այլ Էրդողանի ավելի լայն հավակնությունները՝ իր կշիռը միջազգային գործերում մեծացնելու համար։ Դրա վկայությունն Ուկրաինայի, Սիրիայի, Հարավային Կովկասի վերաբերյալ նրա հայտարարություններն են։
 
Միեւնույն ժամանակ, որպես «ստանդարտ դիկտատոր» իր դեմքը փրկելու համար նա սպառնացել է, որ Թուրքիան դեռ կարող է փոխել իր որոշումը, ինչը նույնպես վերը բերված հանգամանքների վկայություն է։
 
Այս ֆոնին, ուշագրավ էր ՌԴ պաշտոնական արձագանքը «եղբայր Էրդողանի» որոշմանը։ Մոսկվայում անկասկած հույսեր էին կապում Էրդողանի վետոյի հետ, քանի որ հակառակ պարագային ստանում են ՆԱՏՕ-ի հետ անմիջական 1000 կմ-ից ավելի սահման, արդեն ՆԱՏՕ-ի «ներքին ծով» դարձող Բալթիկ ծով եւ Սանկտ Պետերբուրգի ու Կալինինգրադի մեկուսացում տեսանելի ապագայում։ Ըստ այդմ, առաջացել էր Պուտինի դեմքը պահելու խնդիր, որի թուրքահաճ քաղաքականությունը հարցեր է առաջացնում նույնիսկ ռուսական վերնախավերի որոշակի շրջանակներում։
 
Եվ այստեղ սկսում է զավեշտը․ հատուկ ծառայությունների ցանցերով տարածվող պաշտոնական քարոզչությունը Պուտինի դեմքը պահում է․․․ Էրդողանով․ «Թուրքիայի նախագահը ծնկի բերեց ՆԱՏՕ-ին՝ ստիպելով ընդունել իր պայմանները» թեզի հիմքով։
 
Կրեմլի վարչակարգն այսքան խղճուկ արձագանք չէր ունեցել նույնիսկ թուրքերի կողմից ռուսական օդանավը խոցելու եւ Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play