ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Ալբանիան եւ
Խորվաթիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Համապատասխան համաձայնագրի
ստորագրման արարողությունը կայացել է ԱՄՆ-ում, հաղորդում է
«Ֆրանսպրես» գործակալությունը:
Այդ երկրները դաշինքի մեջ մտնելու հրավեր էին ստացել 2008թ.
ապրիլին կազմակերպության գագաթնաժողովում, իսկ ՆԱՏՕ-ին Ալբանիայի
եւ Խորվաթիայի անդամակցության արձանագրությունները ստորագրվել էին
հուլիսին: 2008թ. վերջին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ԱԳՆ
ղեկավարները կոմյունիկե ստորագրեցին, համաձայն որի երկու բալկանյան
երկրները ՆԱՏՕ-ի անդամներ էին դառնալու 2009թ. ապրիլից ոչ ուշ: