Ալբանիան եւ Խորվաթիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ<br />


Ալբանիան եւ Խորվաթիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ

  • 02-04-2009 18:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Ալբանիան եւ Խորվաթիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Համապատասխան համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է ԱՄՆ-ում, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Այդ երկրները դաշինքի մեջ մտնելու հրավեր էին ստացել 2008թ. ապրիլին կազմակերպության գագաթնաժողովում, իսկ ՆԱՏՕ-ին Ալբանիայի եւ Խորվաթիայի անդամակցության արձանագրությունները ստորագրվել էին հուլիսին: 2008թ. վերջին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարները կոմյունիկե ստորագրեցին, համաձայն որի երկու բալկանյան երկրները ՆԱՏՕ-ի անդամներ էին դառնալու 2009թ. ապրիլից ոչ ուշ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play