Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ

  • 07-07-2022 19:54:12   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
 
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
 
Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն