Իսրայելի խորհրդարանը հաստատել է նոր կառավարությունը<br />


Իսրայելի խորհրդարանը հաստատել է նոր կառավարությունը

  • 01-04-2009 15:11:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երդում է տվել Իսրայելի նոր կառավարությունը «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի նախագահությամբ: Նրա օգտին է քվեարկել 120 տեղանոց Կնեսետի պատգամավորների մեծ մասը: Սա Իսրայելի ամենամեծ կառավարությունն է, որ ներառում է 30 նախարար եւ 7 փոխնախարար: Նախկին կաբինետում ընդամենը 18 նախարարություն էր: Կառավարող կոալիցիայի մեջ մտել են «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, «Ավոդան»` Էհուդ Բարաքի նախագահությամբ, «Բայտ Եհուդի»-ի առաջնորդ Դանիել Գերշկովիչը, եւ ուլտրաուղղափառ ՇԱՍ-ը, որի խորհրդարանական խմբակցությունը գլխավորում է Էլի Իշայը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play