ՌԴ ԶՈւ-ն ամերիկյան HIMARS կայանքներ է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
01-08-2022 15:05:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ուկրաինայի ԶՈւ անձնակազմը զանգվածաբար լքում է մարտական դիրքերն ու դիմում դասալքության։
Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության հրթիռներով մեկ օրում ամերիկյան HIMARS արձակման կայանքներ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, Խարկովի շրջանում Ռուսաստանի ՌՏՈւ-ն բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել 92-րդ մեքենայացված բրիգադի ժամանակավոր տեղակայման կետին, ինչի հետևանքով ոչնչացվել են մինչև 200 ազգայնականներ և յոթ միավոր զրահատեխնիկա: Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ օրում 10 ուկրաինական անօդաչու սարք է խոցել։
Ռուսական ավիացիան ոչնչացրել է Օդեսայի մարզում ամերիկյան Harpoon հականավային համալիրի արձակման կայանքը։ Ճշտվում է տեղեկությունը, որ ռուս զինվորականները մեկ օրում զինամթերքի երկու պահեստ են ոչնչացրել ԴԺՀ-ի Սևերսկ ու Կալենիկի բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի շրջանում ուկրաինացի զինվորականների զինտեխնիկայի վառելիքաքսուքային նյութերով ապահովման կենտրոնն ու հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան 239 շրջաններում:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի ԶՈւ անձնակազմը զանգվածաբար լքում է մարտական դիրքերն ու դիմում դասալքության։