ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ երկխոսությանը


ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ երկխոսությանը

  • 05-08-2022 12:11:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամերիկյան իշխանություններն առաջվա պես պատրաստ են Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգի ձեւավորման շուրջ երկխոսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է միջուկային չտարածման հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը:
 
«Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով»,-ասել Է նա՝ հանդես գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում: Բացի այդ, նրա խոսքով, այս թեմատիկայի գծով ԱՄՆ-ը «ձգտում Է պահպանել եւ ընդլայնել կապուղիները ՉԺՀ-ի հետ»:
 
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս ամռանն ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3-ի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագրի) փոխարեն համաձայնագիր ձեռք բերելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, որի գործողության ժամկետը լրանում Է 2026 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play