Իսրայելն հաջողությամբ իրականացրել է ՀՀՊ նոր համակարգի<br /> փորձարկումներ<br />


Իսրայելն հաջողությամբ իրականացրել է ՀՀՊ նոր համակարգի
փորձարկումներ

  • 27-03-2009 19:37:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում հաջողությամբ անցկացվել է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի փորձարկումը: ՀՀՊ այդ համակարգը, որ կոչվում է Iron Dome, նախատեսված է փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համար, որոնցով սպառազինված են «Հզբոլլահ» լիբանանյան կազմակերպության եւ պաղեստինյան «Համաս» շարժման զինյալները: Iron Dome-ի մշակման համար Իսրայելն արդեն ծախսել է մոտ 200 մլն դոլար: Ենթադրվում է, որ ՀՀՊ նոր համակարգը իսրայելական բանակի սպառազինության մեջ կհայտնվի 2010 թվականին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային