Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան


Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

  • 12-08-2022 20:45:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում են նախագահականից:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- նշված է հրամանագրում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play