Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հայտերի գրանցում. ՀՀ ԿԳՄՍՆ


Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հայտերի գրանցում. ՀՀ ԿԳՄՍՆ

  • 24-08-2022 12:54:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու Ամենամյա երիտասարդական ֆորումին:
Ֆորումի նպատակներն են՝ 
 
Երիտասարդական աշխատանքի զարգացումը՝ ներառելով  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին,
ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների գործունեության զարգացումը,
Պետական, տեղական և միջազգային մակարդակներում երիտասարդների մասնակցության ակտիվացումը: 
 
Ֆորումը իրականացվելու է 4 թեմատիկ աշխատարաններով. դրանք են՝
 
1. Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքներում (ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները):
 
2. Երիտասարդական կենտրոնների գործունեությունը Երևանում, ՀՀ մարզերում, համայնքներում, առանձնահատկությունները, առկա խնդիրները:
 
3. Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
 
4. Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:
 
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն առցանց՝ https://bit.ly/3R4lWrH  հղմամբ՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ընտրությունը կկատարվի լրացված հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով երիտասարդների՝ հասարակական կյանքին ներգրավվածությունը և մարզային համաչափ բաշխումը:
 
Ամենամյա երիտասարդական ֆորումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ից 30-ը Աղվերանում։
 
Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play