Ինչու Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին


Ինչու Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին

  • 28-09-2022 12:20:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Տարբեր խողովակներով, նաեւ պաշտոնական, հաստատվում են այն պնդումները, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին։ Այս ֆոնին հասկանալի է ռուսանպաստ ագենտուրայի՝ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորության մասին խոսակցությունների կապակցությամբ բարձրացրած աղմուկը։ Աղմուկն այլ պատճառ էլ ունի՝ այս շրջանակները երկու տարի շաղակրատում են ռուսների օգնությամբ բանակի արդիականացման, նոր սպառազինությունների մատակարարման եւ այլ հիմարությունների մասին։
 
Այս շաղակրատանքը չդադարեց ոչ միայն Արցախյան պատերազմի ի հայտ եկած իրողությունների, այլեւ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին, որտեղ ռուսական սպառազինությունն արագորեն վեր է ածվում մետաղի ջարդոնի արեւմտյան նույնիսկ հնացած զինատեսակների ներգործությամբ։ Իսկ ռուսական բանակն աչքի է ընկնում միայն թալանի ու խաղաղ բնակչությանը հարվածների հարցերում։
 
Հիշվում է Շոյգուի եւ պաշտպանության նախկին նախարար Կարապետյանի հանդիպումը, երբ ոչ պաշտոնական խողովակով լուրեր տարածեցին, թե Շոյգուն հայտարարել է նորագույն սպառազինությունների մատակարարման մեկնարկի մասին։ Սակայն մի քանի օր անց այս տեղեկությունը ոչ միայն հերքվեց, այլեւ Բաքվին ամենաբարձր մակարդակով հավաստիացրին, որ Հայաստանին սպառազինություն չի մատակարարվելու։ Հայերի ինչին է պետք բանակը, դրանից հետո հայտարարեց Ալիեւը։
 
Ինչու Ռուսաստանը չի մատակարարում սպառազինություն․ պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանի պետականության վերացման Կրեմլի պլանը ենթադրում է նաեւ ՀՀ ապառազմականացումը եւ զինաթափումը։ ՀՀ տարածք ռազմական ներխուժումների պլանավորումը նկատի է առնում նախեւառաջ այդ խնդիրը՝ պաշտպանական կարողությունների ու կառույցների ոչնչացումը՝ մարդուժի առավելագույն կորուստներով։ Փառուխում եւ սեպտեմբերի ռազմական ներխուժման տարածքներում այս խնդիրն ակնառու է։ Բաքվի հարձակումներն ուղղորդվում եւ կառավարվում են հայկական օկուպացված Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից։
 
«Ռուսական խողովակով հայկական բանակի արդիականացումը» ենթադրում է հայկական բանակի կարողությունների ոչնչացում ոչ միայն սպառազինությունների մատակարարման դադարեցման գծով։ Հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ը, միասնական բանակը եւ այլ միասնական կառույցները, ինչպես նաեւ սպառազինության վերահսկողությունը ռուսներին թույլ են տալիս կառավարելի պահել հայկական բանակը եւ բացառել պաշտպանական եւ հնարավոր հակահարձակողական որեւէ նախաձեռնություն, ինչը հաստատվում է տեղերից ստացվող բազմաթիվ վկայություններով։ Քաղաքական մակարդակում այս իրողությունը ամրապնդվում է իշխող խմբակի «խաղաղ օրակարգով» եւ բանակի «բարեփոխումներով»։
 
Ահա թե ինչու է ռուսանպաստ ագենտուրան աղմուկ բարձրացնում Հայաստանին արեւմտյան սպառազինության հնարավոր վաճառքի վերաբերյալ, բոլոր հնարավոր խողովակներով քարոզելով, թե դա անհնար է։ Նրա նպատակը Կրեմլի, ըստ այդմ՝ թուրքերի հակահայ պլանների սպասարկումն է։
 
ԱՄՆ-ն կարող է Հայաստանին մատակարարել HIMARS համակարգեր, որոնց 16 միավորն Ուկրաինայում փոխեցին պատերազմի ընթացքը։ Հենց HIMARS՝ թե որակյալ զենք, թե հայկական հիմարություններին վերջ դնելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play