ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը


ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը

  • 28-09-2022 13:48:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերն անցկացրել է հեռավար ասուլիս, պատատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերին, գրում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: Դեսպանը, մասնավորապես, ասել է.
 
«Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք ներկայումս շատ ակտիվ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում, ինչպես նաև աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացին»:
 
Ամերիկացի դիվանագետը հավելել է. «Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցում մեր գերակա նախապատվությունն աջակցությունն է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների բացումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Եվ, իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանությունը»:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play