Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա և 16-ամյա աղջիկները հայտնաբերվել են


Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա և 16-ամյա աղջիկները հայտնաբերվել են

  • 19-10-2022 20:05:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին:
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23:00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ավելի վաղ հայտնել էնք, որ ոստիկանության Շենգավիթի բաժինը որպես անհետ կորածների որոնում էր 16-ամյա Հասմիկ Ստամբոլցյանին և 14-ամյա Մերի Արզումանյանին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն