ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը


ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը

  • 29-10-2022 12:24:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ: 
 
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր: 
 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով: 
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն