Պեմզաշենում հայտնաբերված կնոջը և նրա երեխաներին, նախնական տվյալներով, սպանել են. դիերը հայտնաբերվել են տան ննջասենյակում


Պեմզաշենում հայտնաբերված կնոջը և նրա երեխաներին, նախնական տվյալներով, սպանել են. դիերը հայտնաբերվել են տան ննջասենյակում

  • 09-11-2022 18:06:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հայտնաբերված կնոջ և նրա երեխաների դիերի վրա նախնական եզրակացությամբ առկա են կտրող-ծակող վնասվածքներ։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
 
Դիերը, ըստ դատախազի, հայտնաբերվել են տան ննջասենյակում։
 
Դատախազի հանձնարարությամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանությունը)։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չեն արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի է հայտնաբերվել՝ 31-ամյա Զ․ Մ-ի և նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա տղայի դիերը:
 
Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հանգիստ, սովորական կյանքով ապրող ընտանիք էր, հայրն էլ, համայնքապետի տեղեկություններով, այս պահին արտագնա աշխատանքի է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play