Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը


Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

  • 17-05-2024 11:57:58   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Ժնևում մայիսի 16-ին տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
 
Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից՝ հանդիպման մասին այլ մանրամասներ չհայտնելով:
 
Մինչ հանդիպումը նրանք կարճ առանձնազրույց էին ունեցել:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն