Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը


Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը

  • 12-11-2022 12:50:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր պատգամավորների հետ կիսելու, քննարկելու բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:
 
Անդրադառնալով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ բոյկոտից հետո ԱԺ վերադառնալու մտադրությանը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: «Այո, կարող են որոշում կայացնել չմասնակցել, կարող են որոշում կայացնել՝ մասնակցել: Եվ դրան պետք է նայել բնականոն ընթացքի մեջ»,-ասաց վարչապետը:
 
Փաշինյանը ընդգծեց՝ և մասնակցելը, և չմասնակցելը ընդդիմադիրների իրավունքն է:
 
«Բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համոզված եմ՝ բանակցային գործընթացի մասին եղած տեղեկատվությանը ծանոթանալուց հետո դա որևէ մեկին հիմք չի կարող տալ ասելու, որ մենք Հայաստանի Հանրապետության շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play