Էրդողանը Պուտինի հետ բանակցություններ է ակնկալում առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում
12-11-2022 13:34:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այս 2-3 օրվա ընթացքում, եթե ես կարողանամ կապ հաստատել նրա հետ (Վլադիմիր Պուտինի հետ), ես հնարավորություն կունենամ խոսել նրա հետ, թե ինչ է մտածում, ինչ քայլեր են ձեռնարկելու, հատկապես, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել՝ ուկրաինական կարգավորման այս գործընթացը շրջելու համար, այսինքն՝ երկխոսություն խաղաղության համար»,- Ուզբեկստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։