Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը


Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

  • 22-11-2022 11:50:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Երևանում այսօր անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
 
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, նաև ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների փաթեթ՝ ուղղված հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։
 
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հետ կապված:
 
Վաղը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը:
 
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:
 
Լիլիթ Հարությունյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը