Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը


Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը

  • 26-11-2022 11:31:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին: Այսպես է Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել երեկ Ալիևի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ, նրա խոսքով, Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության դեպքում:
 
Ալիևը շեշտել է՝ Մակրոնը հայամետ և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին:
 
«Փարիզը, ինչպես և առաջ, հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող քննարկումների շարունակականությանը»,- հավելել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play