ԵՄ դիտորդական առաքելությունը գործում է բացառապես ՀՀ տարածքում և Լաչինի միջանցք չի մտել. Տոյվո Կլաար


ԵՄ դիտորդական առաքելությունը գործում է բացառապես ՀՀ տարածքում և Լաչինի միջանցք չի մտել. Տոյվո Կլաար

  • 17-12-2022 11:24:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության՝ Լաչինի միջանցք հասնելու մասին լուրերին:
 
«Շրջանառվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Խումբն այդ ժամանակ գտնվել է  հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորությամբ հործող անցակետում:
 
ԵՄ դիտորդական առաքելությունն, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»,-գրել է Կլաարը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play