Սպասում եք ինչի՞. թո՛ղ Արցախի և Հայաստանի բոլոր նախագահները նստացույց հայտարարեն


Սպասում եք ինչի՞. թո՛ղ Արցախի և Հայաստանի բոլոր նախագահները նստացույց հայտարարեն

  • 20-12-2022 18:26:40   | Հայաստան  |  Քաղաքական

Նստացույցի կոչ
 
Այս ճակատագրական օրերին առաջարկում եմ Արցախի և Հայաստանի նախագահները նստացույց հայտարարեն, ինչ որ Մոսկվայում արեցին 1990 թվականին ակադաեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, տաղանդավոր դերասան Սոս Սարգսյանը, և նրանց կողքից անպակաս՝ Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց Կողթողիկոս Վազգեն Առաջինը, Զորի Բալայանը...
 
Պատմական  փաստ  է`  դժբախտ  է  այն  ազգը,  որի  երկրի  ղեկավարը  արմատի  ճիպոտից  չէ...
 
Ներողություն`  Արցախի  նախագահ Արայիկ  Հարությունյանը  ազգությամբ  հա՞յ  է....Քանի~  օր  է  Արցախը  շրջափակման   մեջ  է,  նստացույց  ինքը  պետք  է աներ`  ի  ցույց  աշխարհի...և օրինակ  դառնար:  Եվ  ոչ միայն  Արայիկ  Հարությունյանը, եթե  Արցախ  չեն  կարող  գնալ`  Երևանում  գտնվող  միջազգային  կառույցների`  ՄԱԿԻ,  ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ,  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ,  ԱՆԳԼԻԱՅԻ  ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ  շենքերի   առաջ  թող նստացույց  անեն  Ռոբերտ  Քոչարյանը,  Արկադի  Ղուկասյանը,Սերժ  Սարգսյանը,  Բակո  Սահակյանը,  Զորի  Բալայանը,  Անգլիայում  փափուկ նստած  Արմեն Սարգսյանը, ներկայիս    վարչապետ  Նիկոլ Փաշինյանը  և  երկրի  հեղափոխության   հայր  Լևոն  Տեր  Պետրոսյանը... ովքեր կկամենան`  ում  համար թանկ  է  Արցախը  և կարևոր`  Հայաստանի  ապագան,  թող  անմասն  չմնան : Այո,  բարեկամներ, ոչ կատակ  եմ անում և ոչ  էլ հումոր, ժողովուրդն  արդեն որտեղ  անհրաժեշտ  էր,  կանգ  առավ, նրանց  էլ հաշվի  առնող  չկա,  դուք ժամանակին    առնչվել եք  աշխարհի  տերերի հետ,  ձեր լեզուն կհասկանան... Վտանգն  ուրիշ  անուն  էլ  ունի՞, ում եք սպասում,  44  օրյա  պատերազմը  խժռեց մեր զավակներին`  նստացույցից  առաջ  խնդրում  եմ  ծաղիկներ տարեք անմեռ   հերոսների  շիրիմներին`  Աստծո  աչքից  ոչինչ  չի  վրիպում...  Սպասում եք  ինչի՞, մտածեք  պարոնայք,մտածեք.լուրջ  բան  եմ առաջարկում, ձեր  այդ  քայլից  հետո  ամեն  ինչ  փոխվելու  է...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական